HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անգղների անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ․ Կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անգղների անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։

«Ինչպես տեղեկացանք սոցիալական ցանցերից, կենդանաբանական այգու դիմաց նախատեսվում է կազմակերպել ցույց։

Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալ նման գործողություններից, որոնք խանգարում են այգու կանոնավոր աշխատանքին, ինչի արդյունքում տուժում են կենդանիները։

Այգու խնդիրները գտնվում  են կառավարման խորհրդի ուշադրության ներքո, որոնք պարբերաբար քննարկվում և դրանց լուծման համար, այգու տնօրինության հետ համատեղ, մշակվում են համապատասխան գործողություններ:

Անգղների անկման հետ կապված դեպքերը նույնպես քննարկվել են կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի ընթացքում: Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- նշվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ կենդանաբանական այգին ավելի վաղ հայտնել էր, որ մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը։

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter