HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի գիտական կենտրոնում «Նարինե +» կաթնամթերքի արտադրամասի մեկնարկը տվեցինք․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ Արցախի գիտական կենտրոնում «Նարինե +» կաթնամթերքի արտադրամասի մեկնարկն են տվել:

Ըստ նրա՝ կարևոր է, որ այն հիմնված է կենտրոնի տեղական հետազոտությունների արդյունքների վրա՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գործուն աջակցությամբ: Կենտրոնի առաջին արտադրանքը՝ «Նարինե +» կաթնաթթվային մթերքը արտադրվում է Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա:

«Հավատում եմ, որ կիրառական գիտությունների միջոցով կարող ենք մեծ ձեռքբերումներ ունենալ կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, առողջապահությունից մինչև կրթություն»,- գրել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter