HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ թեկնածուի կողմից ընտրակաշառքի մասին հայտնում են նաեւ լրագրողները

2012 թ. մայիսի 6-ին` ժամը 10:50-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել «Մենք ու մենք» թերթի խմբագիր Քրիստինե Ավագյանից, որ թիվ 12 ընտրատարածքում` Խաղաղ Դոնի փողոցում` ապխտած մսի արտադրամասում` նույն ընտրատարածքում, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին քվեարկելու համար բաժանվում է ընտրակաշառք` 10.000-ական դրամ: 

Գ. Վեզիրյանը լրացուցիչ հայտնեց, որ անծանոթ կանայք հայտնել են, որ  «լավ են անում»:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության միջոցով  ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին հանձնարարվել է ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter