
Պատվաստվածները կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում կմեկուսանան 7 օր, չպատվաստավծները՝ 10 օր
Ամբողջական պատվաստված անձինք կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում կինքնամեկուսանան ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օր, իսկ չպատվաստվածները՝ 10 օր։ Չպատվաստված անձանց ինքնամեկուսացումը նույնպես կարող է 7 օր տևել՝ իրենց նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում: Կառավարությունը որոշումն ընդունել է հունվարի 31-ին՝ գրավոր ընթացակարգով։
Որոշումը կտարածվի նաև որոշման՝ ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:
Գործադիրի հիմնավորմամբ՝ Եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ կրճատել են ինքնամեկուսացման ժամկետը։ Օրինակ, Մեծ Բրիտանիան ինքնամեկուսացման ժամկետ է սահմանել 7 օր, Ֆրանսիան և Շվեյցարիան՝ 5 օր:
Միաժամանակ, Կառավարության որոշմամբ՝ կթույլատրվի օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման դեպքում:
Մեկնաբանել