ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրային սննդի և իրացման օբյեկտներում, սննդի արտադրություններում
Հանգստյան օրերին՝ հունվարի 28-ին, 29-ին և 30-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 82 հանրային սննդի օբյեկտներում, արտադրություններում և իրացման ցանցում:
Խախտումներ հայտնաբերվել են 2 կազմակերպությունում, կազմվել են արձանագրություններ:
ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում է տուգանքի՝ 100-300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել