HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլուն կարող է ազատվել ԱԳ նախարարի պաշտոնից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջիկայում էական փոփոխություններ անել կառավարության կազմում, իսկ առաջինն իր պաշտոնին հրաժեշտ կտա արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Այդ մասին գրում է թուրքական Cumhuriyet պարբերականը։ Թերթի տվյալներով՝ Չավուշօղլուին կարող է փոխարինել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղարը՝ Իբրահիմ Քալընը։

Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիայի նախագահն աստիճանաբար է իրականացնելու փոփոխությունները։ Չավուշօղլուից բացի, պաշտոններից կազատվեն մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան և գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին։ Cumhuriyet-ը ենթադրում է, որ Փաքդեմիրլիի ազատման պատճառը նախորդ տարվա ամռանը Թուրքիայում տեղի ունեցած հրդեհների ժամանակ նախարարի և թուրքական ավիացիայի միջև թույլ կապն է, որը ներգրավված էր հրդեհաշիջման աշխատանքներին։ 

Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, որին այդ պաշտոնում փոխարինեց Բեքիր Բոզդաղը։ Վերջինս 2013 թվականի դեկտեմբերի 26-ից 2015 թվականի մարտի 7-ը և 2015 թվականի նոյեմբերի 24-ից 2017 թվականի հուլիսի 19-ը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։ Cumhuriyet-ի տվյալներով՝ Գյուլը խնդիրներ է ունեցել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ և հաճախ դեմ է արտահայտվել Էրդողանի հրամաններին։ Բացի այդ, ըստ պարբերականի տվյալների, 2016 թվականի հուլիսին կայացած հեղաշրջման փորձից հետո Աբդուլհամիդ Գյուլի գործողությունները, որոնք կապված են եղել դատավորների և դատախազների հետ, դուր չեն եկել Էրդողանին։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter