HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ. Զոլաքարում կոտրել են ԲՀԿ-ականի տեսախցիկը, ծեծել վստահված անձանց

Թիվ 24 ընտրատարածքում տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ:

Զոլաքարի 24/27, 24/28 տեղամասերում տեղի են ունեցել խախտումներ, 24/26 մեր կուսանդամ օպերատորի ձեռքից վերցրել են տեսախիցը, կոտրել են, վստահված անձանց ծեծի են ենթարկել և հանել են դուրս, ընտրողների հետ մտնում են ներս գյուղապետը և նրա մերձավորները:

Նույնը տեղի է ունեցել Աստղաձորի թիվ 24/24, 24/25 և Ծովինարի 24/33, 24/34 ընտրական տեղամասերում գյուղապետերի նախաձեռնությամբ:

Ն.Գետաշենի 24/15 ընտրատեղամասում մեր վտսահված անձ Նվեր Միրզաջանյանի հաղորդմամբ տեղի գյուղապետ Կարո Գևորգյանը բացահայտ գումար է բաժանում ընտրողներին հենց մուտքի մոտ:

Զոլաքարում դուրս են հանել իրենց դիտորդական առաքելությունն իրականացնող «Շահեն» կազմակերպության անդամներին:

Դիմել ենք Մարտունու ոստիկանապետին և ուժային կառույցներին, թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Ս. Ղազարյանին, սակայն արդյունք չկա դեռ:

Նշված տեղամասերում ընտրական հաձնաժողովների գրանցամատյանները չեն տրամադրվում ընտրախախտումների գրանցման համար:

Մարտունու ԲՀԿ կենտրոնական գրասենյակ


Մեկնաբանություններ (1)

david
Միշտ երկու մասի բաժանված Հայաստան...Այժմ ազգն է բաժանված 2 մասի`հայեր և վամպիրահայեր; Վերջիններին արյուն է պետք կամ գերիներ; Տվեք երկիրը ինքնակալ-բռնակալներին և հեռանալով փրկվենք;ՀՀ_Ն կդառնա Ղարաբաղ, ղարաբաղցիները կբնակեցվեն ՀՀ-ում:Կլուծվի և հայոց հարցը և Ղարաբաղի:Այդ ժամանակ գուցե ես էլ փրկվեմ սերժապետությունից,սերժի վրեժից, ուղեղից և փրկվեմ ՀՀ-ից;Դպրոց գնամ, հաց ուտեմ, առանց վախի քնել...Սերժից փրկվեմ..Երեխա եմ ի վերջո և մեղավոր չեմ , որ հայի մի տեսակի մեջ կա հիվանդություն` վամպիրություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter