Զինվորական երդման արարողություններ՝ զորամասերում
Հունվարի 30-ին զինված ուժերի մի շարք զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։
«Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել ծառայության ընթացքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել