HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանամուտ Արցախում

Հունվարի 31-ին բնակարանամուտի արարողություն է տեղի ունեցել Արցախի Մարտակերտ քաղաքում։ Պաշտպանության բանակի գործող և պահեստազորի 35 զինվորականներ բնակարաններ են ստացել:

Նոր բնակարանների վկայագրերը հասցեատերերին է հանձնել և շնորհավորանքի խոսքեր ուղղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը:

Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ բնակարանները հատկացվել են ՊԲ-ի գործող հերթացուցակի համաձայն՝վիճակահանության միջոցով:

Նոր բնակարանները տրամադրվել են հիմնականում նորակառույց շենքից, կառուցված են տիպային չափորոշիչներին համապատասխան և ապահովված կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

«Հաշվի առնելով խնդրի ՝ անչափ զգայուն լինելու հանգամանքը և արդարության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, գործընթացը խստագույնս վերահսկվում է բանակի հրամանատարության ու ոլորտի պատասխանատուների կողմից»,- ասված է ՊԲ մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter