Գյումրիի ընտրատեղամասերին ցնդող թանաք են բաժանել
Շիրակի մարզի թիվ 34/27 ընտրատեղամասում, որ տեղակայված է Ավտոկայան կոչվող թաղամասի Զատիկ մանկապարտեզում 10:30-ի դրությամբ ընտրողների թիվը գերազանցում էր հարյուրը: Առաջին խախտումը, որ արձանագրվեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդ Մարիաննա Էրոյանցի կողմից՝ ցուցանակի բացակայությունն էր:
Դիտորդը փորձեց ճշտել հանձնաժողովի նախագահ Անահիտ Գյոնջյանից ցուցանակի բացակայության պատճառը: Վերջինս պատասխանեց, որ մոռացել են եւ որ կաշխատեն ուղղել սխալը: «Աղջիկ ջան, թող գնա էլի, կոպիտ սխալ չենք արել, կուղղենք էլի,-խորհուրդ տվեց հանձնաժողովի նախագահը՝ միաժամանակ հրահանգելով թղթի վրա ձեռագիր գրել ընտրատեղամասի համարը:
«Հետքն»արդեն տեղեկացել էր, որ թիվ 35/05 ընտրատեղամասում անձագրերի համար նախատեսված թանաքը «շուտ ցնդող» տեսակի է եղել, եւ հայտնաբերվելուց հետո այն փոխարինվել է նորմալ թանաքով: Պարզվեց՝ նույնխնդիրն առկա է եղել թիվ 34/27 ընտրատեղամասում:
Հանձնաժողովի նախագահ Անահիտ Գյոնջյանն ասաց, որառավոտյան ժամը 8-ից մինչեւ 9:30 աշխատել են կարմիր գույնի թանաքով: Հետո նկատել են, որ թանաքը ցնդում է: Կազմել են արձանագրություն, տեղյակ են պահել ԿԸՀ-ին, ստացել են նոր թանաք կապույտ գույնի եւ ներկա պահին աշխատում են դրանով: Մինչեւ թանաքի յուրահատկությունները հայտանաբերելը կոնկրետ թիվ 34/27 ընտրատեղամսում 100 անձնագիր են կնքել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել