ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կա տուժած
Հունվարի 31-ին, ժամը 22:42-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աղայան փողոցի թիվ 59/3 հասցեի մոտակայքում «Merсedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել