HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի Հակոբ Արշակյանը

Ազգային ժողովի նախագահի լիազորություններն այսօրվանից ժամանակավորապես կկատարի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ 

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի՝ Հանրապետության նախագահի լիազորություններն այսօրվանից դադարեցված են։ Մինչ նորընտիր նախագահի լիազորությունների ստանձնումը նրան այդ պաշտոնում կփոխարինի Ալեն Սիմոնյանը։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը»,- ասված է ԱԺ հայտարարությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter