HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդների կողմից արձանագրված խախտումները

2012 թ. մայիսի 6-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնելու ընթացքում արձանագրել է մի շարք խախտումներ, մասնավորապես՝

  • Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/02 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստին չի թույլատրել մասնակցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդին: Պատճառաբանելով, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված ՀՀ ազգային ժողովի ընտրությունների տեղական դիտորդի վկայականի 1-ին կետում նշված է, որ դիտորդն իրավունք չունի ներկա լինելու ընտրական հանձնաժողովի նիստերին: Կազմակերպության կողմից անմիջապես գրություն է ուղարկվել ՀՀ Կենտրանական ընտրական հանձնաժողովին, որից հետո դիտորդին թույլատրվել է մասնակցել նիստին:
  • Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/30 ընտրատեղամասը տեղակայված է առաջին հարկում, իսկ քվեախցիկները տեղադրված են եղել պատուհաների դիմաց, որը խախտում է քվեարկության գաղտնիությունը:

Կազմակերպության դիտորդի միջամտությունից հետո խախտումը վերացվել է:

  • Երևան քաղաքի Մալաթի-Սեբաստիա համայնքի 7/35 ընտրատեղամասում քվեարկության սենյակը բավարար լուսավորված չի եղել, դիտորդի միջամտությունից հետո տեղադրվել են լրացուցիչ լամպեր:
  • Վանաձոր քաղաքի թիվ 30/36 ընտրատեղամասի քվեախցիկը տեղադրված է այնպես, որ չի ապահովում ընտրողի օրենքով սահմանված գաղտնի ընտրության իրավունքը:
  • Թիվ 30/33, 30/36, 29/03 ընտրատեղամասերում քվեարկության սենյակում փակցված է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը:
  • Թիվ 30/22 քվեարկության սենյակում փակցված է բուկլետ գրառված «Առաջ Հայաստան»: Դիտորդի պահանջով խախտումը վերացվել է:
  • Թիվ 30/37, 7/09 տեղամասերում միևնույն ժամանակ նույն քվեախցիկում քվեարկել են 2 հոգի:
  • Թիվ 30/37 տեղամասում եղել են նաև կուտակումներ: Վանաձոր քաղաքի թիվ 5 երթուղային տաքսին 3 անգամ քաղաքացիների տեղափոխել է դեպի ընտրատեղամաս:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդները արձանագրում են, որ Վանաձոր քաղաքի թիվ 30/07, 30/22, 31/05, 35/39, 30/37, 33/77, 29/3, ընտրատեղամասերում անձը հաստատող փաստաթղթի մեջ դրված դրոշմակնիքը մոտ 15 րոպե հետո ցնդել է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter