HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահի աշխատակազմին

Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմին:

Ըստ աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է նախագահական ինստիտուտի գործունեության հետագա բնականոն ընթացքը՝ ակնկալելով, որ մինչ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը նախագահի աշխատակազմը կշարունակի պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները:

Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում, ծանոթացել աշխատակազմի գործունեությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter