HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինաբար ասֆալտապատված սիզամարգը բերվում է նախկին տեսքի. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը, առանց համապատասխան թույլտվության, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 108/10 հասցեում՝ փողոցին հարող շուրջ 200 մետր երկարությամբ տարածքում քանդվել են սիզամարգն ու եզրաքարերը: Դրան անմիջապես հաջորդել է տարածքի խճալցումն ու ասֆալտապատումը:

Նշվում է, որ դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել Ոստիկանության Մալաթիայի բաժին: Իրավապահ մարմինների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցության արդյունքում արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 1-ին, հայտնաբերվել է ապօրինի ասֆալտապատում իրականացրած քաղաքացին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում օրինախախտը պարտավորվել է ասֆալտապատված սիզամարգը սեփական միջոցներով բերել նախկին տեսքի և մասնագետների հետ խորհրդակցելով, դարձյալ սեփական միջոցների հաշվին, կարճ ժամկետում վերականգնել կանաչ գոտին:

«Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157 հոդվածի համաձայն, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Այժմ արդեն ընթանում են սիզամարգից ասֆալտի և խճի հեռացման աշխատանքները»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter