HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել է մեթոդական գործնական պարապմունք․ ՊՆ

Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տ. Փարվանյանի ղեկավարությամբ փետրվարի 1-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով մեթոդական գործնական պարապմունք, որին մասնակցել են կայազորներից մեկի զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ավագ սպա-իրավաբանները, սպա-հոգեբանները, գնդերեցներ։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման ոլորտում առկա վիճակը, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ: Ներկայացվել են առկա բացթողումներն ու դրանց շտկման ուղիները։

«Մեթոդագործնական պարապմունքի ավարտին պատվոգրերով խրախուսվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած և կարգապահությամբ աչքի ընկած  զինծառա­յողները»,- ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter