Տեղի են ունեցել հրամանատարական հավաքներ
Հունվարի 31-ից փետրվարի 1-ը N զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հավաքների շրջանակում կազմակերպվել են մարտավարական-մասնագիտական պատրաստության սեմինար-պարապմունքներ, դասախոսություններ, անդրադարձ է կատարվել բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել սպաների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստության մակարդակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել