HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա

Հունվարի 30-ից փետրվարի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղերում, Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter