
Գրանցվել է կորոնավիրուսի 3956 նոր դեպք. մահացել է 4 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 3956-ով՝ ընդհանուր կազմելով 374 878: Նախօրեին կատարվել է 9658 թեստավորում (ընդհանուր՝ 2 744 536): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 4 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8060 է:
Առողջացել է ևս 5276 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 341 555-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 23 923 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել