HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում անձնագրերը դրոշմակնքում են միայն «թափահարելուց հետո»

Արմավիր քաղաքում չափազանց ակտիվ են ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամները: Նրանք փոքրիկ իսկ խախտման դեպքում անմիջապես աղմուկ են բարձրացնում եւ պահանջում են խախտումն արձանագրել: Թիվ 21/03 ընտրատարածքում երբ պարզվեց, որ անձնագրում դրվող կնիքի հետքն անհետանում է դրվելուց 15 րոպե անց, ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամ Աշոտ Կաղզվանցյանը պահանջեց, որ տեղամաս ներկայանա թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացուցիչը:

Երբ մի քանի րոպե անց տեղամաս ժամանեց 21 ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Արամ Հովհաննիսյանը, Կաղզվանցյանը պահանջեց, որ կազմվի արձանագրություն: Սկզբում Ա. Հովհաննիսյանն առարկեց՝ ասելով, թե արձանագրություն պետք չէ կազմել, սակայն հանձնաժողովի անդամը պահանջեց, որ թանաքը փոխվի եւ կազմվի արձանագրություն:

Ժամը 10-ին կազմվեց արձանագրություն եւ հանձնաժողովը որոշեց 12 ժամ հետո անձնագրերում դրոշմված լուծույթը փոխարինել սովորական թանաքով:

Թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը «Հետքին» տեղեկացրեց, որ դրոշմակնիքի լուծույթի հետ կապված խնդիր առաջացել է միայն 4 ընտրատեղամասում: «3 հանձնաժողովներին ասել ենք, որ լուծույթը թափահարեն, նոր կնքեն, ինչը լավ օգնում է, իսկ մեկի դեպքում, քանի որ թափահարելը չէր օգնում, որոշվեց լուծույթը փոխարինել սովորական թանաքով»,- ավելացրեց Գայանե Սուքիասյանը:

Այս փաստն անհանգստացնում է վստահված անձանց, քանի որ մտավախություն ունեն, թե դրոշմակնիքը չպահած անձնագրերով հնարավոր է երկրորդ անգամ ընտրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter