HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտական հենակետերում ստուգումներ են անցկացվել

N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 2-ին իրականացվել են ստուգայցեր։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Զորամիավորման հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, բարոյահոգեբանական վիճակը։ Անձնակազմը հրահանգավորվել է ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter