
«Ուղիղ կապ»` ոստիկանության հետ
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին հուզող հարցերին լիարժեք պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում գործում է «Ուղիղ կապ»:
Քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ծառայությունների պատասխանատուները: Հերթական «Ուղիղ կապի» օրը, ժամը եւ թեման քաղաքացիներին կանխավ կծանուցվի ՀՀ ոստիկանության կայքէջով, «02» հեռուստահաղորդաշարով եւ շաբաթաթերթով: Տվյալ շաբաթվա «Ուղիղ կապի» հարցուպատասխանները կհրապարակվեն «02» շաբաթաթերթում:
Մայիսի 24-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը, ում կարող եք դիմել վարչության գործառույթներին առնչվող հարցերով, մասնավորապես.
- Ինչպես ստանալ ՀՀ քաղաքացու նոր անձնագիր,
- Ինչպես ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր կարճ ժամկետում,
- Ինչ անել անձնագրի կորստի դեպքում,
- 16 տարին լրացած և 16 տարին չլրացած քաղաքացիներին անձնագիր տալու կարգը,
- Ինչպես երկարացնել անձնագրի վավերականության ժամկետը,
- Օտարերկրյա քաղաքացիներին կացության կարգավիճակ տալու կարգը,
- Ինչ փաստաթղթեր են պահանջվում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար,
- Օտարերկրկյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու կարգը,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և երկքաղաքացիություն ստանալու կարգը և այլն:
Հարցերը կարելի է ուղղել ժամը 14.30-ից մինչև 15.30-ը՝ 54-73-14 հեռախոսահամարով (նշված ժամանակահատվածից հետո «Ուղիղ կապ»-ը չի գործելու):
Մեկնաբանել