Վարանդայի օկուպացված տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի` Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում։ Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք՝ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1709 աճյուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել