Վահագն Խաչատուրյանին պաշտոնապես առաջադրել են ՀՀ նախագահի թեկնածու
Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Այս մասին ասվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։
Վահագն Խաչատուրյանն այժմ զբաղեցնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։
Հիշեցնենք, որ 2022թ․ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց հանրապետության նախագահի պաշտոնից։ Հանրապետության նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել