HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի դատախազը հրաժարվել է օպերատորի աշխատանքը խոչընդոտողի անունը նշելուց

Լրագրողի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Նազելի Յարալյանի կողմից Գլխավոր դատախազությունը հաղորդում էր ստացել: Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը հաստատեց տեղեկատվությունը՝ նշելով, որ հաղորդագրությունն անմիջապես ուղարկվել է իրենց:

Այս պահին նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում, գործն ուսումնասիրման փուլում է եւ ավելին, քան տարածած պաշտոնական տեղեկատվությունն է, ինքը հայտնել չի կարող: Դատախազը հրաժարվեց տալ խոչընդոտող անձի անունը՝ նշելով, որ դա կանեն փաստերը մանրամասն ստուգելուց հետո:

Ինչպես հաղորդվել էր, միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի եւ «Կենտրոնի» օպերատոր Վարազդատ Պապիկյանի միջեւ: Լրագրողական խումբն այդ ժամանակ նկարահանումներ է կատարել թիվ 35/25 ընտրատեղամասում, որը տեղակայված է թիվ 6 դպրոցում: Այս ընտրատեղամասը գտնվում է «Սլաբոդկա» թաղամասում, որտեղ հիմնականում տեր ու տնօրինություն են անում ղուկասյանականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter