HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհները բաց են

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Դեպարտամենտի հավաստմամբ, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter