
Արցախում կորոնավիրուսից մեկ մարդ է մահացել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել՝ նախօերին կատարված 152 թեստավորման արդյունքում:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2358 քաղաքացու հետազոտություն, որից 295-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 1 մահ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել