HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեցույց սպառողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ՝ ոչ պարենային ապրանքների գնելիս 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ուղեցույց է հրապարակել սպառողների մոտ ոչ պարենային ապրանքների գնման ժամանակ ծագող խնդիրների վերաբերյալ՝ հիմք ընդունելով Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները։

«Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում սպառողները, երբեմն նաև տնտեսվարողները, տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի հետևանքով հաճախ խնդիրներ են ունենում գնված ապրանքների փոխարինման կամ վերադարձման հարցերում։

Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են տրվում Պաշտպանին հասցեագրվող դիմումներում և բողոքներում։ Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան իրավական ակտերի կարգավորումները։ Ուղեցույցն օգտակար կարող է լինել ինչպես սպառողների, այնպես էլ գործարարների համար։

Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմում գործող Գործարարության ոլոտում իրավունքների պաշտպանության բաժինը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները»,- ասված է Պաշտպանի աշխատակազմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter