Զորամասն ինքնակամ լքած զինվորի ահազանգի դեպքով քննություն է ընթանում
«Հստակ տեղեկությունն այն է, որ ունենք զորամասն ինքնակամ լքած զինվոր»:
Այսպես արձագանքեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հարցին, թե ի՞նչ է պատահել Կապանի զորամասում, և ճի՞շտ են արդյոք լուրերը, որ ազգությամբ եզդի ժամկետային զինծառայողին նվաստացրել են՝ ստիպելով մաքրել զուգարանը:
Փոխնախարարի խոսքով՝ ահազանգի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն երևույթին, թե ինչն է պատճառ հանդիսացել զորամասն ինքնակամ թողնելուն:
«Եթե պարզվի, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը, խիստ պատիժներ կհետևեն»,-ասաց Սարգսյանը:
Ըստ նրա՝ զորամասն ինքնակամ լքած զինվորի գտնվելու վայրը հայտնի է, այժմ քնություն է ընթանում:
Սարգսյանը վստահեցնում է՝ եթե պարզվի, որ միջադեպի համար մեղավոր են զորամասի հրամանատարը կամ ծառայակից ընկերները, համապատասխան իրավական գնահատականներ կտրվեն նրանց արարքներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել