Վերականգնվել է Երեւան համայնքին պատճառված 805 մլն ՀՀ դրամ վնասը
Քննչական կոմիտեն ավարտել է ներկայումս Երևանի համայնքապետարանի ենթակայության տակ գործող ընկերություններից մեկում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, որի շրջանակներում վերականգնվել է համայնքին պատճառված 805 մլն ՀՀ դրամ վնասը:
«Առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ որոշում է կայացվել վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին»,- հայտնում է Քննչական կոմիտեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել