HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀայՓոստը» դեղատնային ցանց է գործարկում

«ՀայՓոստ» ընկերությունը գործարկել է «ՀայՓոստ Մեդ» դեղատնային ցանցի առաջին դեղատունը, որը գործում է 0019 փոստային բաժանմունքում, հասցե՝ Մ. Բաղրամյան 23 ¼ տարածք: 

Գործարկվել է նաև դեղերի առաքման ծառայություն. բոլոր մարզերի բնակիչները կարող են զանգահարել 010 30 30 30 հեռախոսահամարին, պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ և ստանալ մոտակա փոստային բաժանմունքում կամ նշված հասցեում 1-2 աշխատանքային օրվա ընթացքում: 

Ինչպես նշում է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ««ՀայՓոստը» միայն փոստ չի, այն կառուցվող և աճող էկոհամակարգ է: Այժմ այս համակարգում ստեղծվում է դեղատնային ցանց, որն ավելի հասանելի և հարմարավետ կդարձնի մեր ծառայությունները: Սա բացառիկ նորարարություն է: Այսուհետ մեր բնակիչները կարող են այցելել ՀայՓոստ Մեդի դեղատուն, ինչպես նաև պատվիրել դեղեր տուն առաքման միջոցով: Այս գործընթացը շարունակական է. առաջիկայում նախատեսում ենք բացել մեր երկրորդ դեղատունը Կիևյան փողոցում»:

««ՀայՓոստ Մեդ»-ը համագործակցում է դեղորայք ներմուծող խոշոր կազմակերպությունների հետ, և անում ենք առավելագույնը, որ մեր դեղերը և դեղատնային ապրանքները լինեն որակյալ և մատչելի: «ՀայՓոստ Մեդ»-ի առանցքային գործառույթն է առաքման ծառայությունը, որից առաջիկայում կօգտվեն ոչ միայն մարզերի, այլև Երևանի բնակիչները»,- նշեց ՀայՓոստի Կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննեսյանը:

«ՀայՓոստ Մեդ» դեղատանը  կարելի է գտնել նաև մանկական սնունդ, կանացի հիգիենայի և խնամքի պարագաներ, կենսաբանական ակտիվ հավելումներ, բժշկական սարքավորումներ և այլն: Դեղատանը  սպասարկում են որակավորում ունեցող և բանիմաց աշխատակիցներ, ովքեր գրագետ խորհրդատվություն են տրամադրում: 

«ՀայՓոստ Մեդ» դեղատունն աշխատում է ամեն օր, ժամը՝ 09:00-21:00: Նախատեսվում է առաջիկայում դեղերի առաքման ծառայությունը մատուցել նաև Երևան քաղաքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter