Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Կիև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը՝ փետրվարի 3-ին պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Թուրքական պետության ղեկավարի ինքնաթիռը Ուկրաինայի մայրաքաղաքում վայրէջք է կատարել տեղի ժամանակով 12:55-ին (Երևանի ժամանակով՝ 14:55-ին)։
Բորիսպոլի օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Կիևում Թուրքիայի դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերեն, Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը, Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչներ։
Էրդողանի գլխավորած պատվիրակության մեջ են այդ երկրի առաջին տիկին Էմինե Էրդողանը, շրջակա միջավայրի պաշտպանության, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրաթ Քուրումը, արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Մուհարեմ Քասափօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը, աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը և Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
Թվիթերյան իր միկրոբլոգում Էրդողանը գրել է, որ հույս ունի, որ հանդիպումները ոչ միայն երկու երկրների, այլ ողջ տարածաշրջանի համար կունենան բարենպաստ հետևանքներ։
We are in Kyiv upon the invitation of President @ZelenskyyUa of Ukraine to attend the 10th meeting of the High-Level Strategic Council.
— Recep Tayyip Erdoğan (@RTErdogan) February 3, 2022
I hope the meetings will lead to auspicious results for both countries and the region.
Էրդողանի այցը մեկնարկել է Կիևում Անհայտ զինվորի գերեզմանին Հավերժ փառքի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ։
Մարինյան պալատում կայացել է Թուրքիայի նախագահի ընդունելության պաշտոնական արարողությունը, որից հետո Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նեղ կազմով բանակցություններ կվարեն։ Նախատեսվում է, որ նրանք հիմնականում կքննարկեն ռուս-ուկրաինական սահմանին առկա լարված իրավիճակը։
Cumhurbaşkanı Erdoğan, Ukrayna'da Resmî Törenle karşılanıyor
— T.C. Cumhurbaşkanlığı (@tcbestepe) February 3, 2022
https://t.co/j4HlM6afW7
Այցի ընթացքում Կիևում կկայանա նաև Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության խորհրդի 10-րդ նիստը, որին կմասնակցեն նաև երկու երկրների նախագահները։
Բացի այդ, Ուկրաինան և Թուրքիան կստորագրեն նաև երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը։
Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել