HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ոստիկանության զորքեր

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և ոստիկանության կոլեգիայի անդամների ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
«Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Հյուրերը ծանոթացան թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։
Նույն օրը Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը եղավ ոստիկանության զորքերում։ Նրանց ներկայացվեցին ոստիկանության զորքերի զորամասերի սպառազինությունը, հատուկ միջոցները, զրահատեխնիկան, ծառայողական տրանսպորտային միջոցները և այլն։
Ոստիկանության զորքերի ծառայողները հասարակական կարգի պահպանման ցուցադրական ելույթներ ունեցան։
Հատուկ վաշտի ծառայողները ցուցադրեցին մարտարվեստի հնարքներ, ինչպես և ահաբեկչական խմբի վնասազերծման գործողություններ։
Ոստիկանության զորքերի նվագախումբը հանդես եկավ ցուցադրական ելույթով։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը շրջեց նաև Հավերժության պուրակում, որտեղ տնկված են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառեր»,- նշված է կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter