HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ատամնաբուժարանի սանհանգույցում հայտնաբերվել են թմրամիջոցներ և արգելված իրեր․ Քրեակատարողական ծառայություն

2022 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ատամնաբուժական կլինիկա տեղափոխված դատապարտյալ Կ. Շ.-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից: Քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացրել են զննություն և աղբամանի միջից հայտնաբերել փաթեթ ու 2 բջջային հեռախոս: 

Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և հաղորդում է ներկայացվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին:

Փաթեթում զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 29,8 գրամ քաշով  և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,13 գրամ քաշով առանձնացված զանգվածներ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter