
«Պարացետամոլ» դեղի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ հնարավոր են․ ԱՆ
Կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են:
«Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437714 տուփ (4 496 488 դեղահատ) 500 մգ պարացետամոլ պարունակող մի շարք դեղերի ներմուծման թույլտվություն:
Առաջիկայում կավարտվի 127 300 տուփ (1273 000 դեղահատ) պարացետամոլ պարունակող դեղերի մաքսազերծման գործընթացը, ևս 500 հազար դեղահաբ պարացետամոլ է իրացնելու «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը։
Միաժամանակ, մարդասիրական օգնությամբ ստացված պարացետամոլ 325 մգ՝ 21240 քանակությամբ և 500 մգ՝ 197284 քանակությամբ, դեղահաբեր են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին:
Ի դեպ, նման իրավիճակներում կարող են կիրառվել դեղատներում առկա պարացետամոլի համակցություններ և համարժեք այլ դեղեր՝ խորհրդակցելով բժշկի կամ դեղագետի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել