HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և հաջորդ երեխաներին տրվող աջակցության ծրագրի դիմումները կարող են ներկայացնել առձեռն և առցանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թ հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են ինչպես առձեռն, այնպես էլ առցանց եղանակով։

«Միասնական սոցիալական ծառայության կայքէջում էլեկտրոնային դիմում ներկայացնելու նպատակով՝ անհրաժեշտ է սեղմել այստեղ՝ https://bit.ly/3siqGPO կամ մուտք գործել www.socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովությունառցանց դիմումներ» պատուհանը, ապա «Մուտքագրել 3-րդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը։ Բացվող պատուհանում  անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։

Դիմել հնարավոր է նաև առձեռն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Հիշեցնենք, որ 2022 թ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։

Դրամական աջակցությունը նշանակվում է, եթե՝

  • աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter