HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Դավիթ Բեկ փողոցում մեքենա է այրվել․ կան տուժածներ

Փետրվարի 4-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման կետում (մոտ 40 քմ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ս. Պ.-ն (ծնված 1948 թ․) և Մ. Ա.-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Պ.-ինը՝ կայուն ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16:33-ին: Այրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և ավտոպահեստամասեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter