
Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 4-ի որոշման համաձայն՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- նշված է որոշման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել