Կուտակումներ՝ Գյումրիի 34/08 ընտրատեղամասում
Գյումրիի թիվ 37 դպրոցում տեղակայված 34/08 ընտրատեղամասում աննախադեպ կուտակումներ էին: Մեր այցելության պահին ընտրատարածքում միաժամանակ 23 ընտրող կար:
Այստեղ միջադեպ էր գրանցվել հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի միջեւ, սակայն վերջինս հրաժարվեց պարզաբանում տալ այդ կապակցությամբ՝ ասելով, որ ամեն ինչ հարթվել է եւ չի ուզում իրավիճակը սրել:
Չհաջողվեց գտնել նաեւ այն վստահված անձին, ում հանձնաժողովի նախագահ Մելքոնյան Սվետլանան զգուշացրել էր, որ կհեռացնի տարածքից: Թիվ 34/08 ընտրատեղամասում գրանցված 1800 ընտրողներից ժամը 13-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 380-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել