HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա

Փետրվարի 2-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքներում, Հանքավան, Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Երևան-Սևան, Սարալանջ-Ջերմուկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter