Հաստատվել է կորոնավիրուսի 4032 նոր դեպք, մահացել է 6 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4032-ով՝ ընդհանուր կազմելով 387 490:
Նախօրեին կատարվել է 8857 թեստավորում (ընդհանուր՝ 2 771 845): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 6 մարդ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8081 է: Առողջացել է ևս 2132 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 348 356-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 501 քաղաքացի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել