«Արթուր Գրիգորյանը նպաստել է Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը». Արտակ Բեգլարյանը ցավակցական ուղերձը
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ցավակցական ուղերձ է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակացությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Արցախում խորը վշտով տեղեկացանք ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին: Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ է ներդրել ժամանակակից հայ երաժշտարվեստի զարգացման գործում, իր մասնագիտական ու մարդկային որակներով մեծապես նպաստել Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը:
Հատկապես տեղին է արժանին մատուցել «Արցախի Ձայներ» երաժշտական նախագծում իր դերակատարության համար, ինչի արդյունքում բազմաթիվ տաղանդավոր երեխաներ ու երիտասարդներ կարողացան իրենց ունակություններն արժանվույնս ներկայացնել նաև Հայրենիքից դուրս: Արցախի իշխանությունների անունից խորին ցավակցություններ եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին:
Նրա ստեղծագործ ոգին ու թողած մեծ ավանդը մշտապես ուղեկցելու են մեզ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել