HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհետ կորածի հարազատը կրակոցներ է արձակել Ստեփանակերտում

Գիշերը ժամը 04:45-ի սահմաններում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ալ.Մանուկյան փողոցում լսվել է ինքնաձիգից արձակված կրակոցի ձայնը:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը,  Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված կրակոցները նույն օրը ժամը 04:45-ի սահմաններում, իրենց բնակարանի ննջասենյակի պատուհանից արձակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։

Վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, նա ոստիկանության քաղաքային վարչություն կամովին ներկայացրել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգը, 3 պահեստատուփ` որոնցից մեկը լիցքավորված 7.62մմ տրամաչափի 29 փամփուշտով, և կրակած 5.45մմ տրամաչափի փամփուշտների 12 պարկուճ:

Գ.Մ.-ն խոստովանել է նաև, որ գտնվել է հուզական ծանր ապրումների մեջ, անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհետ կորած է համարվում։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter