HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավստրիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի դեմ բնակչության պարտադիր պատվաստման օրենքը

Ավստրիայում փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել կորոնավիրուսի դեմ բնակչության պարտադիր պատվաստման օրենքը։ Deutsche Welle-ն գրում է, որ խորհրդարանի հավանությունն ստացած համապատասխան օրենքը նախօրեին՝ փետրվարի 4-ին ստորագրվել է հանրապետության նախագահի և դաշնային կանցլերի կողմից։ Բոլոր նրանք, որոնք չունենալով բժշկական հակացուցումներ, կհրաժարվեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, օրենքը նախատեսում է մինչև 3600 եվրո տուգանք։ 

Նախատեսվում է, որ փետրվարի 15-ից Ավստրիայի բոլոր չպատվաստված բնակիչները նամակներ կստանան, որտեղ կոչ կարվի պատվաստվել COVID-19-ի դեմ։ Եթե մեկ ամսվա ընթացքում քաղաքացին չպատվաստվի, կտուգանվի։ 

Ավստրիայի բնակչության շրջանում հակասական վերաբերմունք կա կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման երևույթի նկատմամբ։ Այս միջոցի կողմնակիցները հայտարարում են, որ այդպիսով նրանք իրենց համերաշխությունն են հայտնում հանրությանը։ Զուգահեռաբար, կորոնավիրուսի դեմ պատվաստման տասնյակ հազարավոր ընդդիմադիրներ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում, ի նշան իրենց բողոքի, պարբերաբար դուրս են գալիս փողոցներ։ 

Փորձագետները ակնկալում են, որ մարտի կեսերին, այսինքն այն ժամանակ, երբ կսկսեն դուրս գրել առաջին տուգանքները, Ավստրիայի մոտ մեկ միլիոն բնակիչներ, որի բնակչությունն ընդհանուր առմամբ կազմում է 9 միլիոն, նախկինի պես պատվաստված չեն լինի։ Berliner Morgenpost թերթի տվյալներով՝ ավստրիական կառավարությունը կարծում է, որ քաղաքացիների պատվաստման հրաժարման հետ կապված, տարբեր ատյանների դատարանները ստիպված կլինեն քննել մոտ 133 հազար գործ։ Դա դաշնային բյուջեին կարող է արժենալ 112,5 միլիոն եվրո։

Ավստրիայում COVID-19-ի դեմ ամբողջությամբ պատվաստվել է մոտ 6,74 միլիոն մարդ։ Դա կազմում է երկրի բնակչության մոտ 75,5 %-ը։ Worldometer կայքի տվյալներով՝ Ավստրիայում կորոնավիրուսի համավարակից ի վեր հայտնաբերվել է վիրուսով վարակման 2 027 604 դեպք, որից 1 670 057-ը ապաքինվել է, իսկ մահացել՝ 14 214 մարդ։

Լուսանկարը՝ Lisi Niesner / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter