HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայտնի են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուների անունները

Թերեզա Մեյը, որը 2016-2019 թվականներին գլխավորում էր Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ներառվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուների շարքում։ Այդ մասին հայտնում է գերմանական dpa գործակալությունը՝ հղում անելով դաշինքում իր աղբյուրներին։

Մեյից զատ, ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնին հավակնում են նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, ինչպես նաև արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ նախկին բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ 

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարին կընտրեն 2022 թվականի հունիսին՝ դաշինքի գագաթնաժողովի ժամանակ։ Նրա թեկնածությունը պետք է հաստատեն դաշինքի բոլոր 30 երկրները։ 

2014 թվականից ՆԱՏՕ-ն գլխավորում է Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Սթոլթենբերգը։ Փետրվարի 4-ին հայտարարվել է, որ Սթոլթենբերգը ընտրվել է Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավար, որը կզբաղեցնի 2022 թվականի սեպտեմբերից։

Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter