Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 06-ի ցերեկը, 07-09-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 06-ի ցերեկը, 07-09-ին, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:
Փետրվարի 08-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 07-09-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել