Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները կեղծ են. ՊԲ-ն հերքում է
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, ՊԲ- ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:
«Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից»,- նշված է ՊԲ-ի տարածած հայտարարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել