HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա

Փետրվարի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Սյունիքի մարզի Տաթև և Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սարավան-Գնդեվազ, Մայակովսկի-Ձորաղբյուր և Երևան-Սևան ավտոճանապարհներին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter