
«Գործը դրսում է արվում»
Ավանի եւ Նոր Նորք համայնքի թիվ 1/06 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Նազիկ Հայրապետյանը «Հետք»-ին հայտնեց, որ քվեարկությունը սկսվել է շատ ակտիվ եւ բուռն: «Մի պահ եղան կուտակումներ, սակայն քաղաքացիները դուրս հրավիրվեցին՝ սպասելու իրենց հերթին»,-ասաց Նազիկ Հայրապետյանը:
Թիվ 1 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանի վստահված անձ Արկադի Աթանեսյանը նշեց, որ այս պահի դրությամբ լուրջ խախտումներ չեն գրանցվել:
«Մանր թերություններ եղել են, ունեցել ենք ուրիշի փոխարեն ստորագրելու դեպք, որն արձանագրվել է»,- հայտնեց Արկադի Աթանեսյանը:
ՀԱԿ վստահված անձ Վարդան Գրիգորյանի խոսքերով՝ «գործը դրսում է արվում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել