HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀայՓոստը ներդրել է Envelope նոր համակարգ

ՀայՓոստը տեղեկացնում է, որ մարտի 1-ից նախատեսվում է սահմանել մեծաքանակ  «առաքանիների մուտքի վճար»: Մեկ օրվա ընթացքում առանց առաքանիների նախնական գրացման, 10-ից ավել առաքանի փոստային բաժանմունք հանձնելու պարագայում, սկսած 10-րդ առաքանուց, կգանձվի 200 դրամ վճար՝ յուրաքանչյուր առաքանու համար: 

Ընկերությունը միաժամանակ հայտնում է, որ սպասարկման որակի բարելավման ռազմավարության շրջանակներում ներդրվել է նոր Envelope համակարգ, որից օգտվելու պարագայում վերոնշյալ 200 դրամները չեն գանձվի: 

Այս համակարգի շնորհիվ հնարավոր է արագացնել մեծաքանակ նամակների առաքման գործընթացը, որի շնորհիվ կպակասեն նաև հերթերը փոստային բաժանմունքներում: Envelope համակարգի միջոցով հնարավոր է ինքնուրույն մուտքագրել, մշակել և անմիջապես ծրարների վրա տպագրել անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և րոպեների ընթացքում նամակների կապոցը հանձնել փոստի բաժանմունքի աշխատակցին:

Այն թույլ է տալիս  կազմակերպել առաքանու տվյալների փոխանցումը փոստին թվային տարբերակով:  Envelope համակարգը նաև հնարավորություն կտա իրական ժամանակում հետևել առաքանիների կարգավիճակներին և հաշվեկշռին, պահպանել առաքանիների հաշվետվությունը, ավտոմատացնել ծրարի ձևավորումը՝ խնայելով  ռեսուրսներ: 

Envelope համակարգի օգտագործումը կօգնի՝ 

  • Խնայել ժամանակ
  • Իրականացնել ծախսերի վերահսկողություն
  • Ստանալ հաշվետվություններ:

Բազմաթիվ ընկերություններ և պետական գերատեսչություններ արդեն օգտվում են Envelope համակարգից: Envelope համակարգին միանալը չի նախատեսում հավելյալ վճարներ:

Մեկնաբանություններ (1)

«Տրանսգազ» ՍՊԸ
Մեր ընկերությունը ցանկանում է օգտվել Envelope

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter